Իշխանությունը շարունակում է քաղաքական բռնաճնշումները, ժողովրդավարությունից խոսող դիվանագիտական առաքելությունները շարունակում են անտեղյակ ձևանալ․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ, հայտնել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման իր քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:
Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի՝ անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել»: