Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ, և ես ևս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ Վրաստան»,- ասաց Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջև տեղի են ունենում բարձր մակարդակի երկկողմ այցեր, ինչը շատ կարևոր է և անհրաժեշտ է այս մոտեցումն ու գործընկերության բարձր մակարդակը պահպանել։
«Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը»,- եզրափակեց Վրաստանի վարչապետը։