Իլոն Մասկը հայտարարել է ընտրություններում հանրապետականներին աջակցելու իր մտադրության մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ում ամենահարուստ մարդը կարծում է, թե ԱՄՆ-ին պետք է, որ Հանրապետական կուսակցությունը իշխանության գա. «հակառակ դեպքում Ամերիկան կվերջանա»:
«Մի քանի տարի առաջ ես 100%-ով քվեարկեցի դեմոկրատների օգտին: Հիմա կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է «կարմիր ալիք» (կարմիրը հանրապետականների գույնն է), այլապես Ամերիկան կավարտվի», - գրել է Մասկը մարտի 24-ին X-ում (նախկինում Twitter):
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։
Պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։
Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն կծավալվի նույն թեկնածուների միջև, ինչ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթեց Թրամփին, ով ձգտում էր վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։
Դիանա Ավագյան