Մարտական եղբայրության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտական եղբայրության բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի: Այս մասին հայտնել են կազմակերպությունից:
«Շուտով ոստիկանությունը կհոգնի Մարտական Եղբայրության անդամներին բերման ենթարկելու։
Կհայտնվեն նորանոր խմբեր, ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը։
Մեր պայքարը ի վերջո կպսակվի հաջողությամբ։ Դուք մեզ հարվածելու եք,մենք ավելի ուժեղ ենք դառնալու»,-ասվում է կազմակերպության էջի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով: