Մահացել է հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ Ժորա Մկրտչյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄահացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ Ժորա Մկրտչյանը:
Ժորա Մկրտչյանը ծնվել է 1950 թվականին, Հրազդան քաղաքում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
1968-1972 թվականներին եղել է Հայաստանի ՍԿԻՖ թիմի խաղացող։ 1974-1976 թվականներին Հրազդան քաղաքում հիմնադրել է խոտի հոկեյի սպորտային բաժինը։
1976 /թվականին նշանակվել է Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմի մարզիչ։ 1977 թվականին որպես մարզիչ աշխատանքի է անցել Մանկապատանեկան սպորտային դպրոցում։
Նրա ղեկավարած Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմը նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
1990 թվականից ստանձնել է Հայաստանի խոտի հոկեյի պատանիների և տղամարդկանց հավաքականների մարզչի պատրտականությունը։
Ժորա Մկրտչյանի մարզչական ղեկավարությամբ հայկական թիմերը մասնակցել են Իրանում և Վրաստանում անցկացված մի շարք միջազգային առաջնությունների։
1978 թվականին Հրազդանի պատանեկան թիմը Ռուսաստանի Սիզրան քաղաքում անցկացված ավագ և պատանեկան թիմերի ԽՍՀՄ առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը։
1979 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ։
Նույն թվականին նրա մարզչական ղեկավարությամբ թիմը նվաճել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի 7-րդ տեղը, մեկ տարի անց նա շանակվել է ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության ավագ մարզիչ։
1981 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած պատանեկան թիմերի առաջնությունում նրա թիմը նվաճել է 3-րդ տեղը, իսկ 1984 թվականին՝ ԽՍՀՄ առաջին խմբի չեմպիոն։
1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի պատանեկան հավաքականը նրա ղեկավարությամբ գրավել է 1-ին տեղը։
1986 թվականին Հրազդանի ավագ պատանեկան թիմը Տիրասպոլում տեղի ունեցած առաջնությունում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
1986 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է ԽՍՀՄ պատանեկան թիմի ավագ մարզիչ, 1990 թվականին՝ երկրորդ ավագ մարզիչ։