«Միասին» հասարակական շարժման նախաձեռնությամբ՝ Երևանում ՌԴ դեսպանության մոտ տեղի կունենա մոմավառություն․ Մհեր Ավետիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 24-ին ժամը 20.00 «Միասին» հասարակական շարժման նախաձեռնությամբ Երևանում Ռուսաստանի դեսպանության մոտ տեղի կունենա մոմավառություն ի հիշատակ Մոսկվայում ահաբեկչության զոհ դարձած անմեղ քաղաքացիների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։
«Հրավիրում ենք մեր քաղաքացիներին միանալ հիշատակի այս արարողությանը»,– գրել է նա։