Ահաբեկչական հարձակում Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ Hetq.am
ՎԻԴԵՈՄերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները՝ հղում անելով ականատեսներին։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։
Վերջիններիս փոխանցմամբ՝ տղամարդը հրաձգային զենքից կրակ է արձակել։ Տելեգրամյան ալիքները փոխանցում են առնվազն 12 զոհի ու տասնյակ վիրավորների մասին։
Հրապարակված կադրերից երևում է, որ այրվում է համերգասրահի շենքը, իսկ դահլիճում հնչում են կրակոցներ։
Ականատեսները փոխանցում են, որ հարձակում գործած անձանց թիվն առնվազն 3 է։
Baza-ն հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կարող է գտնվել մինչև 100 մարդ։ Նրանց մի մասը կարողացել է թաքնվել նկուղում։ Մարդկանց մի մասն էլ 4-րդ հարկում է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը, իսկ այնուհետ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էին այն մասին, որ Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։