Ռուսաստանում սկսվել է երեք տոննա կշռող ավիացիոն ռումբերի զանգվածային արտադրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երեք տոննա կշռող հզոր ավիացիոն ռումբերի (FAB-3000) զանգվածային արտադրության մեկնարկի մասին, գրում է voennoedelo.com-ը:
Բացի այդ, նշվել է արտադրվող հրետանային զինամթերքի տեսականու ընդլայնման մասին։ Նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող հրետանու և ավիացիոն ժամանակակից զենքերի արտադրության մեջ մասնագիտացած գործարանի արտադրական հզորությունը ավելացել է հինգ անգամ։
«Սերգեյ Շոյգուին տեղեկացրել են, որ ձեռնարկությունը բազմակի անգամներով ավելացրել է FAB-500 ավիառումբերի արտադրությունը, կրկնապատկել է FAB-1500-ի արտադրությունը, իսկ այս տարվա փետրվարից կազմակերպվել է FAB-3000-ի զանգվածային արտադրությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արտադրության նման ծավալները հնարավոր են դարձել ձեռնարկությունում իրականացված մի շարք միջոցառումների շնորհիվ. մինչ այդ չգործող արտադրական օբյեկտների վերագործարկում, տեխնիկական վերազինում և ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգտագործմամբ զինամթերքի արտադրության հոսքագծերի արդիականացում:
Այդ ջանքերի շրջանակում 2022 թվականից վերակառուցվել, արդիականացվել և շահագործման է հանձնվել ավելի քան 45 հազար քառակուսի մետր նոր արտադրական տարածք։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը