Կորցնում ենք․․․ 4 գյուղ, 24 մարտական դիրք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:
Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կիրանցի և Աճարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:
Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհը դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ: