Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել. «Ազատություն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։ Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։