Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Հայրապետյանը՝ ՀՀ Զինված Ուժերում։