Թուրքիայում երկրաշարժ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի հարավ-արևելյան Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների կառավարման վարչությունը:
Էպիկենտրոնը եղել է Դուլքադիրօղլու շրջանում, 5,13 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։