Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Հիշեցնենք՝ մարտի 12-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է սահմանազատումը սկսվի Տավուշից: Փաշինյանը նշել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու՝ ինչ է մտածում և ինչու: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե ՀՀ սահմաններից դուրս են, այդ հատվածները պետք է վերակառուցվեն, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցնեն ՀՀ դե յուրե տարածքով: