Բրիտանացիները բացահայտել են Հայաստանի` Ռուսաստանից վերջնական անջատման ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրիտանիան պետք է օգտագործի իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ` Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտուց հեռացնելու համար,-գրում է politnavigator.net-ը։ Այդ մասին հայտարարել է Լորդերի պալատի անդամ Մարկ Մակինսը` բրիտանական խորհրդարանում արտաքին քաղաքականության լսումների ժամանակ։
«Հայաստանը դժվարին ճանապարհով իմացավ, որ Մոսկվայի ենթադրյալ ռազմական աջակցությունը թուլացել է։ Չնայած Հայաստանում ռուսական բազաներին` 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, իր ժողովրդի կողմից իշխանության բերված դեմոկրատական կառավարությունը համարձակորեն դատապարտեց ռուսական ներխուժումն Ուկրաինա, ինչպես նաև դադարեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Մաքինեսը։
Նա նաև կարծում է, որ Ռուսաստանն ու Իրանը վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ «Առաջինը, քանի որ փխրուն Հայաստանը պայքարում է Ռուսաստանի ազդեցության գոտուց փախչելու համար, և որը կենսական նշանակություն ունի, մենք ամեն ինչ անում ենք նրան արևմտյան դաշինքում ողջունելու և աջակցելու համար: Թեև ես հասկանում եմ, որ Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունները տարբերվում են Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններից, որտեղ ուղղակի ռազմական աջակցություն է ցուցաբերվում, բայց մենք հնարավորություն ունենք օգնելու կայունացնել իրավիճակը: Կարևոր առևտրային գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ մեր ամուր հարաբերությունների շնորհիվ, մենք եզակի դիրք ունենք ապահովելու, որ խաղաղության բանակցությունները Հայաստանը թողնեն որպես ուժեղ, ինքնիշխան ազգ, և որ Բաքվի ցանկացած հռետորաբանություն՝ Ադրբեջանի հետագա էքսպանսիայի մասին դեպի Հայաստան խափանվի: Երկրորդ հերթին, մենք պետք է օգտագործենք մեր ռազմավարական բարեկամ և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ մեր հարաբերությունները` խթան հաղորդելու նրա և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Դա կօգնի նվազեցնել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից»,- եզրափակել է Լորդերի պալատի անդամը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը