Արտակարգ դեպք՝ Երևանում․ 27-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Եղոյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի պարեկները։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։