Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՂրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։
Այդ մասին «Ղրիմի գարնան» 10-րդ տարեդարձին նվիրված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով` Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ, ընդգծել է նախարարը։
«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ «տասը տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»: