Ապրիլի 1-ից մսուր-մանկապարտեզի գործունեությունը կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 15-ին որոշում է ստորագրել, որով նախատեսվում է Երևանի հ.42 մսուր-մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի նման որոշման համար հիմք են ծառայել մանկապարտեզի տնօրենի գրությունները՝ շենքի տեխնիկական վիճակի, վնասվածության վերաբերյալ։
Այսպիսով, մանկապարտեզի գործունեությունը կդադարեցվի ապրիլի 1-ից մինչև հիմնանորոգման աշխատանքների ավարտը:
Նշենք, որ այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, Հալաբյան 55 հասցեում։