Դատարանն արդարացրեց Նարեկ Սամսոնյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲռնության կոչ հնչեցնելու մեղադրանքով Նարեկ Սամսոնյանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 1-ին «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրություն, որտեղ ներկայացվող հաղորդման ընթացքում Ն․ Ս․-ն (Նարեկ Սամսոնյան – խմբ.) հնչեցրել է հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն:
Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել»: