Լենի Կրավիցն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի ռոք երաժիշտ Լենի Կրավիցն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Այս մասին հայտնում է Reople-ը։
Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում մարտի 12-ին։ Աստղին աջակցելու էին եկել նրա դուստրը՝ Զոի Կրավիցը, վաղեմի ընկերներ Դենզել Վաշինգտոնը և Չենինգ Թաթումը։
«Ինձ համար աներևակայելի պատիվ է լինել այս փողոցում: Իրենց կյանքում անհավանական բաների հասած այս բոլոր մեծ մարդկանց կողքին լինելը պատիվ է: Ես երբեք չէի մտածել այս մասին: Ինչպես ասացի, երբ երեխա էի, հետ ու առաջ էի քայլում այս փողոցներով ու գրեթե միշտ մտածում էի, թե որտեղ եմ քնելու այդ գիշեր: Աստղ ստանալն այժմ այնքան սյուրռեալիստական է թվում, ես շատ շնորհակալ եմ»,- ասել է Կրավիցը արարողության ժամանակ::max_bytes(150000):strip_icc():focal(699x164:701x166)/Lenny-Kravitz-hollywood-star-031224-1-728bb7d19b904370b7527feae9331d24.jpg)


:max_bytes(150000):strip_icc()/Denzel-Washington-Lenny-Kravitz-031224-1-1080fb661d99405e965445f482240b61.jpg)
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2)/zoe-kravitz-channing-tatum-walk-of-fame-031224-1-609d99328a3141bda4233efa063be690.jpg)