Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեր կողմից ղեկավարվող օբեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց»․ կարգալույծ եղած աբեղայի սկանդալային նամակը Գարեգին Բ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Վեհափառ Տեր, 2001-2007թթ սովորել և ավարտել եմ Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 2007թ-ին նշանակվել եմ ԳՀՃ՝որպես տեսչի քարտուղար:

2007թ-ին վերանշանակվել եմ Տնտեսական բաժին՝որպես քարտուղար: 2008թ-ին նշանակվել եմ Սևանի Վազգենյան Դպրանոց՝որպես տեսչի քարտուղար և վերակացու: 2009թ-ին ձեռնադրվել եմ կուսակրոն քահանա և շարունակել ծառայությունս Վազգենյան Դպրանոցում՝ որպես վերակացու: 2009 թ-ին վերանշանակվել եմ Վարչատնտեսական բաժին՝ որպես տնօրենի օգնական: 2010 թ-ին մեկնել եմ ուսման ԱՄՆ, որն ընդհատվել է:

2011թ-ին նշանակվել եմ ԳՀՃ՝ որպես վերակացու: 2011թ-ին վերանշանակվել եմ Միաբանական սեղանատան վարիչ: 2012թ-ին Ձերդ Սրբության տնօրինությամբ պետք է մեկնեի Հունաստան աստվածաբանություն ուսանելու, որն այդպես էլ չիրականացավ ինձ անհայտ պատճառներով: 2012թ-ին նշանակվել եմ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան՝որպես փոխտեսուչ: 2015թ-ին նշանակվել եմ ԵԿՄ՝ որպես հոգևոր հովիվ: Վեհափառ Տեր, Վերոհիշյալ տարիների ընթացքում ես ինձ երբեք հոգևորական չեմ զգացել:

Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրօրոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով: Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք…մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են… Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին,այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին: Ձեզ կխաբեն ու կասեն, որ Մայր Աթոռի ներքին կյանքը հիմնված է սիրո և եղբայության վրա: Խորհուրդս է Ձեզ՝ մի հավատացեք, իսկ եթե նույնիսկ հավատում եք, ապա հարց տվեք Ձեզ ում եք Դուք եղբայր և կամ ում եք Դուք սիրում: Որևէ մեկին ոչ Դուք եղբայր եք և ոչ էլ հայր, այո, Դուք սիրո զգացում ունեք…

ես դա տեսել եմ իմ աչքերով: Դուք սիրում եք դրամ, ոսկի, թանկարժեք քարեր, անխոս ստրուկներ խաչները վզներին, իգացող համասեռամոլների ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում եք Ձեզ: Դուք սիրում եք այն ամենն ինչը հոգևոր կյանքում ոչինչ է համարվում: Այս տարիների ընթացքում Դուք հասաք Ձեր երազանքին, Հայ Եկեղեցու ոսկե պատմության էջերին սև տառերով գրեցիք Գարեգինյան 10 պատվիրաններն ի դատապարտություն Ձեզ և Ձեր վկաների… Եթե հոգևորական ես եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ:

Եթե եպիսկոպոս չես իջիր ժամերգության, այլապես կպատժվես և աշխատավարձդ հայրապետական կոնդակով կկտրվի: Երկրորդ անգամ չես իջնի ժամերգության փիլոնազուրկ կամ վեղարազուրկ կլինես, իսկ եթե երրորդ անգամ չիջնես պատիժ կկանգնացնեն եկեղեցու աստիճաններից մեկի վրա դեմքով դեպի պատը: Եթե եպիսկոպոս ես և այն էլ երիտասարդ, կարող ես ժամերգության չիջնել, դու աղոթքի կարիք այլևս չունես, բավ է կիրակի օրը ուշացաց գալ պատարագի և աչքի պոչով նայել, ով չի կանգնում ոտքի քո հրաշափառ մուտքից, որպեսզի պատժես: Ժամը 18:00-ից հետո կարող ես վարել քո մեքենան դեպի Երևան և օբյեկտներում շնորհակալ լինել Աստծուն քեզ բաժի հասած քաղցր ծառայության համար ու մի կուշտ բամբասել Վեհափառից: Եղիր կամազուրկ և ստորաքարշ եպիսկոպոս:

Ընտրիր որ խմբի մեջ ես ուզում լինել երկարամորուքների, թե կարճամորուքների…քանզի Եկեղեցու ներքին կյանքն իրավունք չունի մի և միասնակալ լինելու, դա հարված է հայրապետական գահին…եղիր ոհմակի անդամ: Մատնիր ընկերոջդ, մի պաշտիր ոչ ոքի բացի Կաթողիկոսից կամ ,եթե բախտդ չի բերել անձամբ շփվես վեհափառի հետ, որևէ եպիսկոպոսից: Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից: Միևնույն է, եթե փորձես բարձրաձայնել որևէ խնդիր կապված եկեղեցական իշխանության չարաշահման մասին, հիշիր կաթողիկոսն իմունիտետ ունի, նրա վրա ոչ մի բան չի ազդում: Հիշիր Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից…պաշտիր կաթողիկոսին, քանզի նա քո կուռքը պետք է լինի :

Օրինակ վերցրու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից, եղիր աղքատ և զբաղվիր գիտությամբ, և ամենակարևորը՝ եղիր կուսակրոն կամ մի ունեցիր աղջիկներ…սիրիր ազգդ՝ համատարած աղքատության և հայաթափմանը զուգահեռ կառուցիր շենքեր: Կապ չունի կաթողիկոս ես, թե եպիսկոպոս, թե վարդապետ երկրի իշխանության և նույնիսկ որևէ գեներալի մոտ եղիր հլուհնազանդ ինչպես Հայրապետդ: Աստծո ծառան կամ հոգևորականը պետք է անի այն ամենն ինչ իրեն հրամայվում է: Պետք է կգնաս բանակ, եթե որևէ աշխարիկ պաշտոնավարող կին բողոքի քեզանից Կաթողիկոսին: Պետք է կլինես պահեստապետ, որպեսզի պահեստում էլ քարոզես Աստծո խոսքը:

Պետք է կլինես Ճաշարանի վարիչ, որովհետև հոգևորականը պետք է ճաշ պատրաստել իմանա: Պետք է 10 տարի կլինես վերակացու ու քո այդ տարիների ընթացքում ուսանողական շարք կտանես կբերես ճեմարանից դեպի ճաշարան ու հակառակը, քանզի երդվել ես լինել կուսակրոն, զբաղվել գիտությամբ ու լինել աղքատ: Պետք է կլինես ավտոկանգառի սարկավագ, որպեսզի անձամբ զեկուցես վեհափառին ով ինչ մեքենա է վարում: Պետք է ընդհանրապես գործ չես ունենա ու անունը կդնենք աղոթող միաբան:Այլ կերպ ասաց գործ չունես աղոթի կամ ինչ պետք է դա էլ կանես ու կլինես: Չես անի կաթողիկոսը կարգալույծ կանի քեզ, քանզի ինքն է որոշում Սուրբ Հոգին ում վրա իջնի ,ինչ շնորհներ բաշխի և երբ հետ վերցնի:

Հիշիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում՝ ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մոտիկ, իսկ եթե չհիշես կաթողիկոսը քեզ կհիշեցնի ու դու մի օր անպայման կզջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անվան անաղարտության համար ընկերներիդ մոտ, կզղջաս,որ հրապարակայնորեն դեմ ես արտահայտվել Երուսաղեմի պատրիարքի արդարացի խոսքերին: Հիշիր կամ Գարեգին կամ Աստված, իսկ ավելի ճիշտ միայն Գարեգին:

Այդքանն անելուց հետո դու իրավունք կունենաս կոչվելու Գարեգինի վկա, և քո հայրը,որ նստած է հայրապետական գահին քեզ կտա թեմ, պաշտոններ, դրամ: Քեզ կուղարկի արտասահման և կների քո բոլոր մեղքերը: Բայց և այնպես Եկեղեցում դեսևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի…կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա հուսով եմ կկարողանան տանել Գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև….

Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի……Մանրամասներ չեմ պատմում գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար…. Չհրամայեք Ձեր վկաներին պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել…գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն ըստ ամենայնի…

Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ.. Դուք գիտեք Դուք ով եք… Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…. Նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հովհաննես աբեղա Սահակյան----իսկ այժմ Վարդգես Սահակյան 08.18.2016թ

Նյութի աղբյուրը` Yelaket.am

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное