Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Դավիթ Ա.-ին, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ:
Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: