ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ռուսական հիպերձայնային զենքի սպառնալիքի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը և հակահրթիռային պաշտպանությունը։ Նրան մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հիպերձայնային հրթիռները վտանգ են ներկայացնում և ցույց են տալիս Ռուսաստանի Դաշնության մեծ ներդրումները ժամանակակից սպառազինության համակարգերի մշակման գործում։ Ընդ որում, նա նշել է, որ դաշինքն իբր նման զենքերից պաշտպանվելու հնարավորություն ունի։
«Սա նաև ցույց է տալիս հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ամրապնդման կարևորությունը ոչ միայն որակապես, այլև քանակապես», - հավելել է Ստոլտենբերգը։