Մհեր Գրիգորյանն ընդունել է Լուիս Բոնոյին. քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: