Փաշինյանը հող է նախապատրաստում տարածքներ հանձնելու համար․ Քաղաքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի հիմնական նպատակն այն էր, որ ասեր՝ Հայաստանի տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ ավելի քիչ։ Ընդ որում՝ վստահաբար ասուլիս հրավիրելու որոշումն իրենը չէր, այլ Ադրբեջանի նախագահինը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե նախկինում ՀՀ տարածքի համար շրջանառության մեջ դրված 29,800 քառակուսի կմ-ն, իբր, կլորացված է և իրականում այն ավելի փոքր է։
Դանիելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը պահանջել էր անհապաղ իրեն հանձնել 4 «անկլավները»։ «Հասկանալի է, որ դա ուլտիմատում է, այսինքն, այս հայտարարությանը հաջորդելու են դեպքեր, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ռազմական կերպով մտնելու է այդ տարածքները։ Դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ.... հաշվի առնելով այսօրվա կառավարության պահվածքը՝ ենթադրում եմ, որ չի լինի»,- ասել է քաղաքագետը։
Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսը արձագանքն է այդ վերջնագրին։ «Փաշինյանը հող է նախապատրաստում այդ տարածքները հանձնելու համար, դրա համար էլ հենց այսօր կազմակերպեց այդ ասուլիսը։ Ենթադրում եմ՝ փակ հանդիպումների ընթացքում նա ժամանակ է խնդրել, միգուցե ասել է՝ սպասեք, ես հայտարարեմ, որ օրինական եղանալով լինի։ Այսինքն, Փաշինյանը ենթարկվում է Ադրբեջանի օրակարգին և կատարում նրանց պահանջները»,- արձանագրել է Դանիելյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում