Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի արևմտյան Լորեստանի նահանգի Բորուջերդ քաղաքում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։
Ըստ քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նադեր Մուսիվանդի՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ին մոտ։
«Միջադեպի պատճառը հետաքննվում է, սակայն կա մեծ հավանականություն, որ պայթյունի պատճառը եղել է դյուրավառ նյութերի բռնկումը։ Բնակելի շենքը փլուզվել է, հարևան շենքերի պատուհանները կոտրվել են», -ասել է նա:
Փլվածքների տակ կարող են մարդիկ լինել։ Տեղում աշխատում են Կարմիր մահիկի, արտակարգ ծառայությունների, ոստիկանության և հրշեջ խմբերը: