ԱՄՆ-ը փորձում է միջամտել Ռուսաստանի նախագահական ընտրություններին. Արտաքին հետախուզական ծառայություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնդդիմադիր ինտերնետային ռեսուրսները Վաշինգտոնի դրդմամբ ռուսներին կոչ են անում անտեսել պետության ղեկավարի ընտրությունը։ Այս մասին մարտի 11-ին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է «Известия»-ն։
ԱՄՆ-ը նաև ծրագրում է նաև ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ կիբերհարձակումներ իրականացնել հեռահար էլեկտրոնային քվեարկության համակարգի վրա: Նման սաբոտաժի նախաձեռնողները ցանկանում են անհնարին դարձնել ընտրողների զգալի մասի ձայների հաշվարկը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամերիկյան հասարակական կազմակերպությունների առջև դնում է խնդիր նվազեցնել ընտրողների մասնակցությունը գալիք մարտի 15-17-ին կայանալիք քվեարկությանը, որպեսզի հետո կասկածի տակ դնեն ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՌԴ նախագահական ընտրությունները տեւելու են երեք օր։ Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ից 17-ը։ Հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 4,5 մլն մարդ։