ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին աջակցելու մասին Լոնդոնի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հիպիի խոսքերը վկայում են Հայաստանը Ռուսաստանի դեմ հանելու Արևմուտքի ծրագրերի մասին, գրում է regnum.ru–ն:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հավաստիացումները «ռուսական սպառնալիքի» դեմ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հաստատում են Արևմուտքի ցանկությունը այդ հանրապետությունը գործիք դարձնել Ռուսաստանի դեմ։ Այս մասին մարտի 11-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Այն, որ Լոնդոնն այլևս չի թաքցնում իր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարմանալի չէ, նշել են գերատեսչությունում։ «Բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում գործիք ուղղված Մոսկվայի դեմ», - ասել են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ Հիպին, ի պատասխան խորհրդարանի գրավոր հարցման, ասել էր, որ Լոնդոնը ճանաչում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու որոշումը և պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին աջակցություն ցուցաբերել Երևանին իբր Ռուսաստանի Դաշնությունից բխող «պատասխան գործողությունների սպառնալիքների» մասով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը