Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» բլեֆ է, գիտեն Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները․ Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից:

Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական հոդվածն ուզում եմ նվիրել անգլիական հեղինակավոր պարբերականի` The Economist-ի համապատասխան վերլուծական կենտրոնի` EIU-ի կողմից իրականացված գնահատականներին աշխարհում ժողովրդավարության մասին` Democracy index: Մինչ բուն տվյալներին անդրադառնալը թույլ տվեք հիշեցնել, որ, ըստ մեթոդաբանության, հետազոտողները հինգ խմբերի բաժանված 60 ցուցանիշներով երկրները դասակարգում են 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ և ավտորիտար ռեժիմներ:

Եվ այսպես, ըստ այս հեղինակավոր հետազոտության, Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմով պետությունների շարքին, հակառակ ժողովրդավարության մասին իշխանական մեյմունությունների: Այսինքն` մեր երկրում ընտրություններն անցնում են էական խախտումներով, որոնք թույլ չեն տալիս դրանք ազատ և արդար գնահատել: Օրենքի գերակայությունը թույլ է, իսկ կոռուպցիան լայն տարածման միտում ունի: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը, դատական իշխանությունն անկախ չէ, իսկ լրագրողների վրա ճնշումներ են գործադրվում:

Ահա սա է նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերը:

Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ` նահանջելով 2 դիրքով և զբաղեցնելով ընդամենը 84-րդ տեղը աշխարհում՝ ըստ ժողովրդավարության մակարդակի: Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Բանգլադեշին, Մալավիին, Զամբիային, Սենեգալին, Շրի Լանկային և անգամ Պապուա Նոր Գվինեային…

Վատացել է նաև Հայաստանի գնահատականը` դառնալով 5.42՝ տասից, և նվազելով 0.21 բալով:

Խիստ դիտարժան են նաև զեկույցի տեքստային անդրադարձները Հայաստանին: Արձանագրվել է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը թուլացրել է Հայաստանի ժողովրդավարությունը», իսկ աջակցությունը Փաշինյանին և նրա կառավարությանը ենթարկվել է կատարյալ կոլապսի:

Այս արձանագրումները հատկանշական են 3 լրացուցիչ պատճառներով.

  1. Լեռնային Ղարաբաղի գոյությունը վնաս չէր Հայաստանի ժողովրդավարությանը` ի հեճուկս նիկոլական քարոզիչների բամբասանքների
  2. Լեռնային Ղարաբաղի կորստի պրոբլեմների տակից Փաշինյանի կառավարությունը ոչ թե «պատվով» է դուրս եկել, ինչպես նա սիրում է գլուխ գովել, այլ կառավարության գործունեության ձախողմամբ` 5.71 բալից նվազելով 4.64-ի:
  3. Կատարյալ կոլապսի արդյունքում Փաշինյանը և իր կառավարությունը լեգիտիմ լինել չեն կարող:

Թեպետ այս տարվա Democracy index-ը վաղուց է հրապարակվել, իմ վկայակոչած փաստերի մասին իշխանական մեդիա-կայսրությունը համառորեն լռում է, թեպետ անցյալ տարի, երբ Հայաստանին տրված գնահատականներն ավելի պոզիտիվ էին, այդ մասին փաշինյանական տեղեկատվական գործիքները բարձրաձայնում էին ամեն մի թեյնիկից և արդուկից: Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մեջբերում The Economist-ի գնահատականները, օրինակ` Բայդենի կազմակերպած «ժողովրդավարությունների գագաթնաժողովին»:

Ամփոփելով հերթական միջազգային զեկույցի տվյալները, կրկին հանգում ենք նույն եզրակացություններին, ինչ FREEDOM HOUSE-ի զեկույցի դեպքում: Որքան էլ արևմտյան քաղաքական շրջանակները գուրգուրեն Նիկոլի նոսրացող վարսերն իր գեոպոլիտիկ խաղերի համար, նրանք լավ գիտեն նիկոլական ռեժիմի իրական դեմքը, և հարկ եղած դեպքում կօգտագործեն նրա մասին եղած ողջ ինֆորմացիան՝ ոչ միայն հաստափոր զեկույցներում, այլև՝ կոնկրետ գործողություններում:

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է` գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները: Անպատասխան է մնում ընդամենը մեկ հարց. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.03.2024

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное