Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիան և ԱՄՆ-ը պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախարար Ֆիդանը և պետքարտուղար Բլինքենը հանձնառու են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար և պայմանավորվել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ն։