Իսպանիայի վարչապետը խոստացել է հասնել երկրի Կոնգրեսի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ պնդելու է, որ Իսպանիայի Կոնգրեսը ճանաչի Պաղեստին պետությունը մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2027 թվականը, հայտնում է AFP-ն։
«Մենք դա կանենք բարոյական համոզմունքից ելնելով, քանի որ դա արդար գործ է, բայց նաև այն պատճառով, որ դա միակ ճանապարհն է, որով երկու պետությունները՝ Իսրայելն ու Պաղեստինը, կարող են միասին ապրել և գոյակցել խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Սանչեսը։
Նոյեմբերին Սանչեսը Թել Ավիվի զայրույթն առաջացրեց, երբ հայտարարեց, որ լուրջ կասկածներ ունի Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող պատերազմի օրինականության վերաբերյալ:
Սանչեսի այդ արտահայտության համար Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ։