Հայաստանը կգնի ևս 84 միավոր հնդկական «ATAGS» հրետանային համակարգ. Army Recognition
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանն իր հրետանային կարողությունները հզորացնելու նպատակով որոշել է 155 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ տրամաչափի 84 միավոր «ATAGS» առաջադեմ հրետանային համակարգ ձեռք բերել Հնդկաստանից, հայտնում է «Army Recognition» պարբերականը։
«ATAGS»-ի հրթիռների հեռահարությունը 48 կմ է։ 2023 թվականին Հայաստանը հրետանային այս համակարգից 6 միավոր էր ձեռք բերել ու պայմանագրեր կնքել հնդկական ընկերությունների հետ «MarG 155» ինքնագնաց հաուբիցների և հակաօդային պաշտպանության «Ակաշ» ամակարգի գնման մասին:
«Հայաստանի կողմից «ATAGS»-ի ձեռքբերումը տեղի է ունենում տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին: Երկիրը ձգտում է արդիականացնել իր զինված ուժերը՝ ի պատասխան անվտանգության ընթացիկ մարտահրավերներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հակամարտության: Այս գործարքը ոչ միայն կարևոր իրադարձություն է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական հարաբերություններում, այլ նաև ցույց է տալիս միջազգային պաշտպանական շուկայում որպես խաղացող Հնդկաստանի ավելացող դերը»,- գրում է պարբերականը: