«Հուսով եմ` ինձնից չեն նեղանում». Աշոտ Փաշինյանը՝ հոր հետ պաշտոնական այցով ուղևորությունների չմեկնելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել: Ցուցահանդեսի մուտքավճարը 400 դրամ է:
Նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու ինքն էլ մայրիկի և քույրերի հետ չի մեկնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերով ուղևորություններին, չեն տանո՞ւմ, թե՞ չի ցանկանում գնալ:
«Ես շատ փոփոխություն չեմ սիրում, ինձ բոլորն ասում են, հուսով եմ՝ ինձանից չեն նեղանում, որ ես չեմ անում դա։ Բայց ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել, հաճախ լինել տեղեր, արագ-արագ: Ես սիրում եմ երկիր գնալուց երկար մնալ և ավելի հանգիստ: Ցանկություն չունեմ ՀՀ-ից դուրս ապրելու »,-նշեց Փաշինյանը: