Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում, դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։