Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում։