Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը ևս Փաշինյանի հետ ԱԺ-ում մասնակցում են ՔՊ-ի հետ փակ նիստին․ Factor.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության այլ անդամների հետ Ազգային ժողովում մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպմանը, հայտնում է Factor.am-ը։
Իշխող խմբակցության և կառավարության անդամները, սակայն, լրագրողների հարցերին ի պատասխան չեն հայտնել, թե ինչ է քննարկվում փակ դռների հետևում։