Ոչ մեկը նոր սահմաններ գծելու իրավունք չունի.Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական Anadolu-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական Anadolu-ին։
Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից եւ Ադրբեջանի հետ վերջին զարգացումներից։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ կողմերը միմյանց սահմանները պետք է ճանաչեն 1991-ի Ալմաթիի հռչակագրի շրջանակում։ Հայաստանի ԱԳ նախարարը պնդել է, որ ոչ մեկ իրավունք չունի նոր սահմաններ գծի։
Ըստ Միրզոյանի, Հայաստանը այս Ալմաթիի հռչակագիրը ցանկանում է ներառել Խաղաղության համաձայնագրում, սակայն Ադրբեջանից դեռ դրական պատասխան չեն ստացել։