Քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխում է ոստիկանը, որի բերանին վառած ծխախոտ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ոստիկանները կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին անհայտ քաղաքացուն, ով ցանկանում էր ինքնահրկիզվել։
Քաղաքացին բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել, այդ պահին նրան մոտեցան մեծ թվով ոստիկաններ և ուժ գործադրելով մոտեցրին ոստիկանական ավտոմեքենային։
Ըստ ինքնահրկիզման փորձ կատարածի կցկտուր մեկնաբանության, «ինքը գիտի, թե ինչպես պետք է փրկել երկիրը, սակայն իրեն չեն լսում»։
Հրապարակված կադրերում երևում է, որ քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխում է ոստիկանը, որի բերանին վառած ծխախոտ կա:
Դեպքի վերաբերյալ 1or.am-ը քիչ ավելի ուշ մանրամասներ կհրապարակի:
Ելենա Մաթևոսյան