Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. սա է մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ոչ մի տեղ չի գնում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ե՛վ տնտեսական, և՛ անվտանգային առումով դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը, միայն հունվարին արտաքին առևտուրը Էմիրաթների հետ հասել է 16 տոկոսի, անցած հունվարի եղել է 4 տոկոս»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, նաև տարածաշրջանացման քաղաքականություն է վարոմւ։
«Փորձում ենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը»,- հավելեց նա։