Նավալնին մահացել է բնական մահով. Նարիշկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։
Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Արևմուտքում որևէ ուժ ներգրավված է Նավալնիի մահվանը:
«Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է, բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքը վերջանում է, նրանք մահանում են։ Նավալնին մահացել է բնական մահով, այո»,- ասել է Նարիշկինը Solovyov Live-ին տված հարցազրույցում:
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։