Ըստ ամենայնի, Մբապեն ապագայում չի լինի ՊՍԺ-ում․ Էնրիկե
ՍՊՈՐՏՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 2023/24 մրցաշրջանի ավարտին հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու մասին լուրերը։
«Ըստ ամենայնի, Կիլիան Մբապեն ապագայում չի լինի ՊՍԺ-ում:
Ուստի մենք պետք է նոր խաղային սխեմաներ փորձարկենք այլ խաղացողների հետ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ՊՍԺ-ից մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրն ակումբի հետ։