Եվրամիության անդամ երկրներն անցյալ տարի 58 միլիարդ եվրո են ծախսել ռազմական տեխնիկա գնելու վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրներն անցյալ տարի 58 միլիարդ եվրո են ծախսել ռազմական տեխնիկա գնելու վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Դիվանագետի խոսքով, տարածաշրջանային հանրության ղեկավարությունը զենքի գնման հարցում ոչ մի կերպ չի փոխարինում ԵՄ անդամ երկրներին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը պարզաբանել է, որ միության անդամ երկրները կշարունակեն նմանատիպ գործունեությամբ զբաղվել։
«Անցյալ տարի 58 միլիարդ եվրո է ծախսվել անդամ երկրների կողմից զենք գնելու վրա»,-հավելել է Բորելը: