Ներկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ԳՇ պետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆերկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, ՀՀ ԶՈւ-ն ուշի ուշով հետևում է հակառակորդի շարժերին, չկան այնպիսի կուտակումներ, որը ներկայացնում եք։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Ինչ վերաբերվում է նրան, որ Ներքին Հանդում ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից տեղադրված դիրքեր են։ Եթե հակառակորդը ունի 20 դիրք, մի այդքան էլ մենք ունենք»,- ասաց նա։
ԳՇ պետը նշեց, որ Ներքին Հանդի ուղղությանմբ իրականացվող քննությունը դեռևս իր ավարտին չի հասել