Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Նախկինում այս առաջարկը հավանության էր արժանացել երկրի Սենատի և Ազգային ժողովի կողմից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը անվանել է ազգային հպարտություն և ազդակ ամբողջ աշխարհին։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը սա անվանել է «հիմնարար քայլ, որը կմնա պատմության մեջ»:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում քվեարկությունից հետո Վատիկանը կրկին դեմ է արտահայտվել աբորտներին և հայտարարել, որ «չի կարող լինել մարդու կյանքը խլելու «իրավունք»»։