Թուրքիան մշտապես կարողացել է ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հակասություններն օգտագործել իր շահերի համար. թուրքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին 200 տարուց ավելի տեւած պատմությանը նայելիս կարելի է տեսնել, որ Թուրքիան մշտապես կարողացել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասություններն օգտագործել իր շահերի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Այս պահին էլ Թուրքիան կար որպես Թուրքիա այս երկու բեւեռների միջեւ իր վարած քաղաքականության շնորհիվ: Այս պարագայում Ռուսաստանի համար անակնկալ չէր եւ անակնկալ չէ, որ Թուրքիան ամեն պահի կարող է շրջվել դեպի Արեւմուտք: Չեմ կարծում, որ Ռուսաստանում մարդիկ, որոնք լավ են ուսումնասիրել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, մանավանդ, Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը մասնագիտությամբ թուրքագետ է, լավ գիտեն այդ ամբողջ պատմությունը ինչպես է ընթացել, եւ իրենց համար սպասելի էր:
Բնականաբար, Թուրքիայի քայլը Ռուսաստանին արտաքուստ զայրացրեց, սակայն իրենք դա հաշվարկած կլինեին: Չեմ կարծում, որ այդքան միամիտ կլինեին, որ չհաշվարկեին, որ Թուրքիան Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն օգտագործելու է Արեւմուտքի հետ ատռեւտուր անելու եւ իրեն պետք եղած հանգամանքները ստանալու համար, այս դեպքում F-16-երը մոդեռնիազացված տարբերակի տեսքով»,-ասաց նա: