Ավստրալիայում օվկիանոսն ափ է նետել 4մ երկարությամբ սպիտակ շնաձկան (լուսանկարներ, տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայում Խաղաղ օվկիանոսի ջրերը ցամաք են դուրս բերել մեծ սպիտակ շնաձկան՝ շոկի մատնելով տեղացիներին:
Ինչպես գրում է The Guardian-ը, դա տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային ափին:
4 մ երկարությամբ շնաձուկը նկատվել է ափին մոտ տարածության վրա` ծանծաղուտում լողալիս, ինչից հետո ալիքները կենդանուն ափ են նետել: Անասնաբուժական խումբը դեպքի վայր է մեկնել և հայտնաբերել շնաձկանը, որը դեռևս չէր սատկել: Շնաձուկը լողափում ենթարկվել է էվթանազիայի, այնուհետև բուլդոզեր է բերվել՝ նրան ափից անվտանգ տեղափոխելու համար:
«Ցավոք, շնաձուկը լողափին հայտնվելուց հետո վատ վիճակում էր, և Sea World-ի անասնաբուժական թիմը դեղամիջոցներ է տրամադրել շնաձկանը էվթանազիայի ենթարկելու համար», - ասել է Sea World-ի ներկայացուցիչը: