Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները դիտվել են Սումատրա կղզում գտնվող Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա։ Տարերային աղետի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։