Լավրովը հայտնել է՝ Երևան-Բաքու հարաբերություններում ինչից է կախված առաջընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված է նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»: Այս մասին Անթալիայում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ադրբեջանը հաստատում է պատրաստակամությունը լուծելու բոլոր խնդիրները՝ համաձայն մի շարք եռակողմ հայտարարությունների, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով»,-ասել է Լավրովը։