Ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, անկանխատեսելի եղանակ ԱՄՆ-ում․ կլիմայի փոփոխության հետևանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը հաղորդել է առնվազն հինգ տորնադոյի մասին, այդ թվում՝ երեքը Դեկալբ քաղաքի մոտ՝ Չիկագոյից արևմուտք (112կմ/ժ): Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Գրանցվել են ավելի քան 60կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քամին տապալել է ծառերն ու սյուները, տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Փորձագետների կարծիքով այս ամենը կլիմայի փոփոխության հետևանք է։
Այս շաբաթ ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքներում գրանցվել է փետրվար ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան՝ ինչը բնորոշ է ամառային շոգին:
Չիկագոյում շատ մարդիկ վայելում էին դրսում անսովոր եղանակը, երբ հանկարծ ջերմաստիճանը արագ իջավ՝ հասնելով ձմեռային խորը ցուրտ ժամանակահատվածների ջերմաստիճանին:
Հիդրոօդերևութաբանական ծառայությունը նկարագրել է Չիկագոյում նման պայմանները որպես ամառ, գարուն, աշուն և ձմեռ «սեղմված 24 ժամվա մեջ»:
Չիկագոյի Օ’Հարե միջազգային օդանավակայանում մի քանի չվերթներ են հետաձգվել, և շուրջ 30 չվերթ չեղարկվել է: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարյուրավոր ուղևորներ հավաքվել են օդանավակայանում՝ ապաստան ստանալու նպատակով։
Միջին Արևմուտքի շատ նահանգներում գրանցվել են այնպիսի եղանակային երևույթներ, ինչպիսիք են առատ ձյունը, սաստիկ ամպրոպը և գոլֆի գնդակի չափ կարկուտները: Մարդկանց հորդորվել է տանից դուրս չգալ:
Չիկագոյի շրջակա միջավայրի վարչությունը հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները օրինակ են անսովոր և անկանխատեսելի եղանակի, ինչը կշարունակվի կլիմայի փոփոխության արդյունքում: