ՀՀ-ում չկա Զանգեզուր, ՀՀ-ն երբևէ չի համաձայնել միջանցք տրամադրել․ Ռուբինյանի պատասխանը՝ թուրք լրագրողին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇատ ժամանակ այն բառերը, որը մենք օգտագործում ենք, ցույց են տալիս մեր մոտիվացիան։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․
«Ինչո՞ւ է Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ», քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը լինի այդպիսին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Երբ մենք խոսում ենք ՀՀ սուվերեն տարածքի մասին, մենք չունենք այդպիսի ձևակերպում, ՀՀ-ում չկա Զանգեզուր անվանումով տարածքային միավոր։ Հայաստանը երբևէ չի ասել նման բան և չի համաձայնել Ադրբեջանին ինչ-որ լրացուցիչ միջանցքներ տրամադրել ՀՀ տարածքով»,- նշեց Ռուբինյանը։
Պանելային քննարկման թեման է «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում», որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։