Ավինյանն ու ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
ՖՈՏՈԵրևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը` հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», - հավելել է նա` գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։